Ամուսնացողները նախորդ տարվանից շատ են եղել, բաժանվողները՝ քիչ: Եթե արտագաղթն էլ դադարի, ու հայ երեխաները ծնվեն ու մեծանան հենց հայրենիքում, հաջորդ տարիների վիճակագրությունը կարող է ավելի հուսադրող լինել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է:
Մահացել է հայ պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արևիկ Սիրադեղյանը:
Շարքային երեւանցիներն ու գյումրեցիներն ամփոփում են տոնական շաբաթը, հաշվում կատարած ծախսերն ու ցույց տալիս դատարկված գրպանները։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Ա. Ոսկանյանը նույն օրը շահադիտական դրդումներից ելնելով՝ պատուհանի օդանցքի ապակին հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ս. Սարգսյանին պատկանող «Դիանա» խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ՝ ծխախոտ, ածելիներ, քաղցրավենիք, երշիկեղեն, օճառներ, օծանելիք:
Այսօր` հունվարի 7-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը Երևանում կանխել են 53-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ես երբեք էլ ոչ մեկին քննադատողների շարքում չեմ եղել, ես ընդդիմություն չեմ եղել, ես ունեմ իմ կարծիքը այս աշխարհի և երևույթների մասին, և դա չի նշանակում, որ եթե ես որևէ բան քննադատում եմ, ես չգիտեմ, չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ, եթե ես ինչ-որ բան քննադատում եմ, ապա քննադատում եմ իմ արվեստով, և ոչ թե մյուսների նման ֆեյսբուքերում և այլ անհասկանալի ամբիոններում, մարդկանց վիրավորում եւ ճառեր ասում:
Այսօրվանից՝ հունվարի 7-ից, ուժի մեջ մտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները:
Դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ, Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը չեղյալ էր համարվել` գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը առնչություն ունենալու հիմքերի չհաստատվելու հիմնավորմամբ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 7-ին, ժամը 10.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում այրվում է տան տանիք:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ս. Խանգալդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 24-ին նա ամուսնացել և մինչև 2013թ. հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արարատի մարզի Երասխ գյուղի բնակչուհի Թ. Ա.-ի հետ:
Քրեական աշխարհում ամենամեծ լարվածությունը մինչ այսօր պահպանվում է Ռուսաստանում, որը գալիս հասնում է Հայաստան: Հայաստանում նույնպես բավականին մեծ իրադարձություններ են կատարվում ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական, քաղաքական կյանքում:
Արմեն Էլբակյանն ասել է, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում:
Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 2-3 կմ հեռավորությամբ, թիթեղյա մի կառույցում, միայնակ մայրը իր երկու անչափահաս երեխաների հետ, առանց լույսի և ջեռուցման , սոցիալական ծանր պայմաններում է բնակվում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացմամբ՝ Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Ժամը 09:30-ի սահմաններում Ամիրյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում բախվել են 37-ամյա Կարեն Իսրայելյանի վարած «Վազ 2107» մակնիշի 23 ԼՕ 434 համարանիշի և 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Վազ 2107» մակնիշի 13 NA 013 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող խանութ-սրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել` 19.10-ին:
Խորվաթիան, Անդորրան եւ Լյուքսեմբուրգը որոշումը հիմնավորել են իրենց երկրներում Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրության ցածր մակարդակով:
Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին:
Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը այս վարկածը համարում է իշխանական վարկած: Ըստ նրա՝ մահափորձը մեկ ենթատեքստ ուներ, այն է՝ քաղաքական: