Հայ-ռուսական բարեկամության պուրակ՝ Գյումրիում (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակը» շուտով կունենա այլ անվանում և նշանակություն: Մոտ մեկ ամսից այն կխորհրդանշի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Նկատի ունենալով Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրությունը, Գյումրու քաղաքապետարանը կայացրել է համապատասխան թույլտվության որոշում` հիշյալ տարածքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Ներկա պահին պուրակում ընթացքի մեջ են շքամուտք հանդիսացող կամարի կառուցապատման աշխատանքները: