Ի՞նչն էր Ալավերդիում 1-ամյա երեխայի մահվան պատճառը. Նախնական վարկած. news.am
Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական վարկածով՝ երեխան շնչահեղձ է եղել, դիահերձմամբ նրա շնչափողից սննդի մնացորդներ, մասնավորապես՝ պանրի կտորներ են հայտնաբերվել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: