Բաժիններ՝

Գյումրեցի ոստիկանի ու օրենքով գողի ազգականի գիշերային արկածները «Ռիո» ակումբում. Aravot.am

Ոստիկանին քաշքշելու ու հարվածելու համար ձերբակալվել է օրենքով գողի բարեկամը: Նախորդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում ծեծկռտուք էր տեղի ունեցել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո»գիշերային ակումբում: Aravot.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան գիշերային սկանդալից:

Պարզվել է, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ: Վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել պարելու ժամանակ: Ոստիկանը իր ընկերոջ հետ, որը դարձյալ նույն համակարգում է աշխատում, քաղաքացիական հագուստով այցելել է գիշերային ակումբ: Տիգրանը ևս իր շրջապատի մարդկանց հետ այնտեղ է եղել, կերուխում են արել ու լավ զգացել: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, պարելու ժամանակ ոստիկանը ուսով դիպչել է Տիգրանին: Վերջինս սրանից մեծ պատմություն է սարքել, սկսել է քաշքել ոստիկանին: Երբ ոստիկանը նախազգուշացրել է, որ ինքը ոստիկանության աշխատող է, օրենքով գողի ազգական Տիգրանը սկսել է հեգնել վերջինիս, ավելի թունդ վիճաբանել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս