Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 DL 894 համարանիշի և Авиа մակնիշի 67 OS 912 համարանիշի ավտոմեքենաները:
Վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մոտ` Առաջնորդարանի բակում, տեղի կունենա բողոքի ակցիա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի դեմ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր մերժվել է «Մատաղիսի գործով» արդարացվածների հայցն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:
Հայաստանի Հանրապետության հուշարձանների տեղեկատվական շտեմարանն իսկապես հարուստ և լայնածավալ ինֆորմացիա է տալիս հանրապետության բազմաբնույթ հուշարձանների մասին՝ տուն-թանգարաններից մինչև ամրոց ու բաղնիք:
80-ականների վերջին Ռուզաննան մեկնեց Ռուսաստան` բժշկական կրթությունը Լենինգրադում շարունակելու: «1988-ին ոգևորված վերադարձավ Հայաստան, մասնակցում էր բոլոր հանրահավաքներին, երթերին: «Վախենում էի, մեջս անհանգստություն կար, բայց թաքուն հպարտանում էի նրանով»,- 168.am-ի հետ զրույցում հիշում է մայրը:
Հայաստանում կան որոշակի գործարքներ, որոնց համար թույլ տրվում է լիազորել երրորդ անձի՝ գործողություններ կատարելու, գործարքի գնալու համար: Կիպրոսի դատախազի հարցազրույցից էլ էր ենթադրելի, որ դա այդպես է, բայց ավելի հստակ կարելի է այնտեղից իմանալ:
Այսօր՝ հուլիսի 19-ին, ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 16-ամյա Լաուրա Ի.–ի կողմից երեխա ծննդաբերելու փաստով:
ՌԴ-ում միշտ էլ արհամարհանքով են վերաբերվել ներգաղթող աշխատուժին: Հատկապես Մոսկվայում: 1990-ականների անկումից հետո, երբ Ռուսաստանի տնտեսությունն աշխուժացավ, ներգաղթող էժան աշխատուժը հրապուրիչ էր:
Վահեն շատ անմիջական անձնավորություն էր: Նա առաջին հերթին` կցանկանար օգնել հենց ցածր խավի մարդկանց, ծառայողներին: Միշտ կաջակցեր: Հիմնականում սկզբից` ցածր խավի երեխաներին, զինվորներին: Նրա հոբբին էր դա: Դա էր նրա սկզբունքը:
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի գույնզգույն խալաթով դատարանի դահլիճ բերելը, ըստ իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանի` ոչ մի կերպ չի կարող արդարացվել:
Քիչ առաջ ֆեյսբուքում Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ «Ռաֆայել Հովհաննիսյան» օգտատիրոջ անունով գրառում տարածվեց, որտեղ վերջինս իր տեսակետն էր հայտնել Հրաչյա Հարությունյանի և տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ Ռաֆայել Հովհաննիսյանի տեսակետը կարող է հետաքրքրել շատերին, 168.am-ը նույնպես այն տեղադրել էր կայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:
Նման միջադեպերն ազդել չեն կարող պետությունների հարաբերությունների վրա: Այդ հարաբերությունները մի քանի դար են տևում ու, կարծում եմ, կան հեռանկարներ դրանց պահպանման համար: Իսկ սա մի փոքր դրվագ է` անկախ նրանից` քանի հոգի են մահացել:
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, առավել զարգացած է խոշոր եղջերավոր անասնաբուծությունը: 168.am-ի հետ զրույցում Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանն ասաց, որ հողագործությամբ գյուղում գրեթե չեն զբաղվում, պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են:
Իր առողջական վիճակը նորմալ է, նա գտնվում է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում (թիվ 2 հիվանդասենյակում), քննչական մեկուսարանում է: Նա գտնվում է ֆիզիկապես նորմալ վիճակում, բարոյական եւ հոգեկան վիճակը՝ նույնպես…
168.am-ը Հրաչյա Հարությունյանի քրոջից՝ Սեդա Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարներին բավարար գումար չի՞ փոխանցվել, որպեսզի նրանցից որևէ մեկը կարողանա մեկնել Մոսկվա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնելու է Մոսկվա: Օմբուդսմենը ՌԴ կմեկնի միայնակ` առանց Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հարազատների: Այս մասին 168.am-ին ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Երեկ «Ֆոտոլուր» գործակալության թղթակիցն այցելել է Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի բեռնատարի հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող տուն: Լուսանկարներից երևում է, թե ինչ պայմաններում է ապրում Մոսկվայում արտագնա աշխատանք փնտրած, սակայն դժբախտ պատահարի հետևանքով կալանավորված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել:
Հուլիսի 18-ին, ժամը 16.15-ին Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2003 թ. սեպտեմբերի 23-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ժամը 13:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Մուշեղ Սաֆարյանի վարած Hyundai մակնիշի 99 ՏՍ 909 համարանիշի և Մանվել Խաչիկյանի վարած Lexus մակնիշի 52 ՈՕ 555 համարանիշի ավտոմեքենաները:
Ոստիկանները գտել են Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնինսկի շրջանի Սվետլայա Պոլյանա գյուղի 10 –ամյա բնակչուհու մարմինը , ով տնից հեռացել էր նախօրեին և չէր վերադարձել, հաղորդում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի պետական վարչությունը:
Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի փոխանցմամբ՝ գայլերի հարձակումները դարձել են հաճախակի, և իրենք ոչինչ չեն կարողանում ձեռնարկել:
Ինքը մեկ-երկու անգամ է Բենթլիով եղել, մնացած ժամանակ միշտ իրա ծառայողական մեքենայով էր լինում, խոսակցություններին չէր մասնակցում, հենց գալիս էր, խոսակցությունը դադարեցնում էր, ես գնում էի ընդեղ հարց էի տալիս, այ Աշոտ ջան, երբ է լինելու էդ ապրանքը, որ մենք աշխատենք եւ հասավ այնտեղ, երբ իմ բանկում գրավադրած ունեցվածքը՝ շենքերը, վերցրին:
«Комсомольская правда» կայքի հաղորդմամբ՝ Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանին փորձաքննության կենթարկեն: Սակայն չի նշվում, թե խոսքն ինչ փորձաքննության մասին է:
Հուլիսի 20-ից ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված փոփոխություններն ու լրացումը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ Գորիսի ոստիկանության ուշ ժամանման փաստին՝ ասելով, թե այդ օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսևորել.
Բուդաղյանների փաստաբանը նշեց նաև, որ միջադեպի չմոնտաժված տեսանյութն ունեն նախաքննության մարմինը, ինչպես նաև տեսանյութը մոնտաժողը: Իսկ եթե տեսանյութը մոնտաժողն ու բնօրինակը մոնտաժողին տրամադրողը տարբեր անձիք են, ապա այն ունի նաև մոնտաժողին բնօրինակը փոխանցած անձը: