Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից:
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հատվածում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ մակնիշի 73 ML 777 համարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել թփուտները, իսկ ներսում տղամարդու դի կա
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել էր քննիչի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվեր էր:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների շրջանում իրարանցում էր. լուրեր էին տարածվել, որ քիչ առաջ մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Այս լուրը 168.am-ի հետ զրուցում հաստատեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատում:
Ամենաշատ ծնունդները գրանցվել են «Պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» ինստիտուտում՝ 73 ծնունդ, այնուհետեւ՝ «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում՝ 66 ծնունդ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում՝ 63 ծնունդ, «Էրեբունի» բ/կ-ում՝ 57 ծնունդ եւ «Շենգավիթ» բ/կ-ում՝ 48 ծնունդ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով, այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: 168.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ դատարան է բողոքարկել նախաքննական մարմնի որոշումը, որով Վ. Պետրոսյանը ձերբակալվել էր:
«Քաղաքացիական տոնածառի» իմ նախաձեռնությունը, կարելի է ասել, տապալվեց: Չգիտեմ՝ հանրային արձագանքի պակասից, թե այն կասեցնելու հետևողականությունից: Անձամբ ես Պատմության թանգարանի պատերին երկու «ցանկություն» էի տեղադրել, մեկը՝ «անցնող, չքացող» ցանկությամբ, մյուսը՝ ցանկալի: Դրանք պոկված են:
YouTube վիդեոպորտալում տեղադրվել են 4 տարբեր կարճ տեսանյութեր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին, որոնք նախկինում չեն հրապարակվել։ Տեսանյութերը տեղադրել է Հայկ Մարգարյան անունով մի օգտատեր։
Մինչ այդ վերջինս զբաղեցնում էր մարզի վարչության օպեր գծով տեղակալի պաշտոնը:
«Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով»
Երթուղին սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է իրականացնել փոխադրումներ, քանի որ երթուղին շահույթ չի ապահովում:
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար:
Հունվարի 8-ին, ժամը 07.47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում:
Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ամբողջովին չի դադարեցվել:
Վենեսուելայի գեղեցկության թագուհի Մոնիկա Սփիրը «Twitter»-ում իր երկրպագուներին մաղթել էր խաղաղություն, առողջություն և սեր: Այս գրառումից մեկ շաբաթ հետո հեռուստասերիալի 29-ամյա աստղը սպանվել է:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։
Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նշվում է, որ տարեկան օպտիմալ եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Սրանից շատ գումարը, ըստ գիտնականների, ավելի շատ հոգս է պատճառելու, քան հաճույք:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ-ին 120 որոշում է հրապարակել` Ռուսաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:
Նշան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել. արդյունքում՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել. դրա հետևանքով հիվանդը մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.11-ին, մարվել՝ 22.20-ին: Այրվել են վագոն տնակի ծխնելույզի փայտյա կառուցատարրերը՝ 5 քմ: