Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
«Մի քանի տաք երկիր էլ պետք է գնա: Երեւի մի 2 ամսից նոր գա: Ես իր հետ խոսել եմ. ծիծաղեց եւ ասաց. «Տո ինչ ուզում ա թող գրեն: Ես ման եմ գալիս, վիճակս լավ է, տաք երկրներում եմ ու ամեն ինչ նորմալ է»,- ասել է Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանի ունեցվածքը Վոլգոգրադում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին
Մոտակա 5-6 տարվա ընթացքում մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով նվազելու է, բնականաբար կնվազի նաև ծնվածների թիվը: Իսկ տարեցների տեսակարար կշիռը կավելանա: Եվ կարող է դա հանգեցնել բնական աճի բացասական մնացորդի
Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել են Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները բաժնի պետ Արթուր Եգանյանը, քրեական եւ քննչական վարչության պետերը:
Հունվարի 8 – ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ. – ին:
Մինչ հայ ժողովուրդը տոնում էր Ամանորը՝ ով խոզի բդով, ով՝ հավի բդով, ով էլ՝ կոկորդիլոսի կամ ընձուղտի մսով, Նուբարաշենի բանտում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում՝ բողոքելով իրենց հարազատների հետ տեսակցության արգելքի դեմ:
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»:
Մեզանից հեռացավ Լևոն Խեչոյանը` հայազգի տաղանդավոր գրողը, ճշմարիտ մտավորականն ու Հայրենիքի զինվորը:
Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12-14-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:
Այսօր` կառավարության` այս տարվա առաջին նիստից հետո, որոշ նախարար-փոխնախարարներից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն նախորդ տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ, որում նա անդրադարձել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:
Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:
Դեկտեմբերի 25-ից Արմավիրի մարզի Դողս, Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն գյուղերի բնակիչները զրկված են հասարակական տրանսպորտից: Այս գյուղերը հարեւան են եւ սպասարկվում են հասարակական նույն տրանսպորտով: Սովորաբար օրական 10 անգամ ավտոբուս պետք է մտնի նշված համայնքներ, սակայն տոներից առաջ եւ հիմա բնակիչները նույնիսկ մեկ ավտոբուսի են կարոտ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր հրապարակել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Անցկացված հարցումների արդյունքներով՝ ՄԻՊ-ը ներկայացրել էր դատարաններում կաշառքի գների չափը, ինչպես նաև առանձնացրել արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքեր, խոսել «զոնալ դատավորների» ինստիտուտի մասին:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, աշխատանքի և սոցիալական զբաղվածության նախարար Արտեմ Ասատրյանը, զբաղվածության նոր մոդել է ներդրվելու, այս տարի 1 տասնյակից ավելի զբաղվածության ծրագրեր են իրականացվելու, շարունակվելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, նաև ներդրվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի բացակայության մասին լուրերը հաստատեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից։
Այս տարի բնապահպանության նախարարության համար գերակա են համարվել հատկապես Սևանա լճի խնդիրները՝ մանրաձկի համալրում, ենթակառուցվածքներ, մաքրվող տարածքներ և այլն, ինչպես նաև կենսոլորտային տարածքի խնդիրները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Եթե Լոռու մարզի ոստիկանները կարճ ժամանակում չբացահայտեին սպանությյունը, ապա ում վրա ասես կմտածեինք, իսկ քանի որ սպանվածը նախկին զինվորական էր, իսկ հետո էլ զբաղվում էր բիզնեսով, հույս չունեինք, որ ոստիկանները մինչև հաջորդ օրը կբռնեին սպանությունը կատարողին»:
Մատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը: Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասրադները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է արել դեկտեմբերի 26-ին` ՀՊՏՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը, բուհում ծառայություն իրականացնող ոստիկան Ս.Բաղդասարյանին և նկատողություն` ոստիկան Գ. Ղասաբողլյանին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար:
Գրող, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լեւոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Շանթ Հարությունյանի գործով քննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` ԱՄՆ ուսման նպատակով մեկնելու որոշումը հանկարծակի չի ընդունվել և ոչ էլ մեկ օրում: Դասընթացներն իրենից ներկայացնում են մի ծրագիր, որում էլ ներգրավվելով Զարուհի Փոստանջյանը 5 ամսով մեկնելու է ԱՄՆ:
«Ես իր հետ խոսել եմ, տենց բան չկա, սուտ բաներ են»,- ասաց նա և նշեց, թե Վոլգոգրադում մի քանի հյուրանոց ունի, ցանկության դեպքում կարող են հետաքրքրվել դրանք տանո՞ւլ է տվել, թե՞ ոչ»։
Արդեն 4 օր է՝ ՀՀ արդարադատության նախարարութան քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն իրենց օրն անցկացնում են առանց էլեկտրականության:
Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 31 տան դիմաց հունվարի 8-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կնոջ։