
Այլընտրանք` Վերին Լարսի դժվարություններից խուսափելու համար (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ն գրում է. Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է:
Թուրքիան անմիջապես օգտվեց Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցներից: Մի քանի անգամ ավելացրեց բեռների արտահանումը Ռուսաստան: Ծովային ճանապարհից բացի ակտիվացրել է նաև վրացական Կազբեկով ու ռուսական Վերին Լարսով ցամաքային ճանապարհը: Խցանումները անխուսափելի էին պարզ պատճառով` Վերսին Լարսի անցակետը նախատեսված չէ միջազգային խոշոր բեռնափոխադրումների համար:
Խցանումների երկրորդ պատճառն այն է, որ չնայած վրացական անցակետի սպասարկումը շուրջօրյա է, ռուսական անցակետում սպասարկում են 12 ժամից ոչ ավելի: Խոսակցություններ կան, որ նրանք էլ կանցնեն 24-ժամյա սպասարկման: Հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիան եկող տարվանից կարող է եռապատկել սննդամթերքի արտահանումը Ռուսաստան, եթե ռուսական կողմը նվազեցնի մաքսատուրքերը:
Մանրամասներն՝սկզբնաղբյուրկայքում: