Ոստիկանները գյումրեցի վաճառականներին սպառնալիքներով ստիպում են չմասնակցել եռյակի հանրահավաքին. iLur.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ալիքը հասել է Գյումրի: Գյումրեցիները վաղ առավոտից փակել էին իրենց տաղավարները եւ դուրս եկել բողոքի: Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:
Քիչ առաջ iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ոստիկանները այս պահին մտնում են բողոքի ցույցին մասնակցած առեւտրականների վաճառակետերը եւ «հորդորում» նրանց չմասնակցել հոկտեմբերի 8-ին կայանալիք ոչ իշխանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության կազմակերպած հանրահավաքին:
Կայքի զրուցակիցը նշեց նաեւ, որ մի շարք քաղաքացիներ նման ահազանգով դիմել են Կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանները սպառնում են, թե պատրաստվում են տեսանկարահանել հանրահավաքը եւ ծանոթ դեմքեր տեսնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառեն որոշակի գործողություններ:
Մանրամասներն՝ այստեղ