ԱԺ-ում շարունակվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկումը
Այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ վերջնական գնահատականը՝ օրենքը հակասահմանադրական է, թե որ, պետք է հնչեցնի Սահմանադրական դատարանը:
ՍԴ դիմումը, ըստ նրա, պետք է շահագրգիռ մարդիկ ներկայացնեն, իսկ օրենքի հետ կապված՝ օրինագծի հեղինակները:
Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակի ժամանակ զինված ուժերի կիրառումը կարգավորվում է ՍԴ 8.2-րդ հոդվածով: Նա կարևորեց ներքին անվտանգության ապահովումը: Զենքերի կիրառումը մերժելու մասով, ըստ նրա օրինակ, ահաբեկչության ժամանակ ինչ պետք է պատասխանեն բնակչությանը, եթե զենքի կիրառումն արգելվի:
«Հստակ պարզ է, որ ԶՈՒ մարդկային ներուժը կարող է օգտագործվել միայն այս օրենքի շրջանակում: ԶՈՒ կարող են կիրառել միայն ոստիկանության կողմից համապատասխան վերապատրատված մարդկանց կողմից»,- ասաց փոխնախարարը: