Բաժիններ՝

Բողոքի ցույց Գյումրիում. փակվել են շուկային հարակից բոլոր գլխավոր փողոցները. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ   այս պահին Գյումրու կենտրոնական շուկային հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում քաղաքի հագուստ եւ կոշկեղեն վաճառող փոքր ու միջին ձեռնարկատերերը:

Նրանք վաղ առավոտից փակել են իրենց տաղավարները եւ փակել են շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկը:

Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:

Այսօրվա ակցիայի մասնակիցների պահանջն է, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, Երեւանից հասնի Գյումրի եւ հանդիպի իրենց հետ:

«Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք»,-նշում էին առեւտրականները:

Առեւտրականների խոսքերով՝ եթե հենց այսօր մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս