Փողը պակասում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ըստ Կենտրոնական բանկի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով։

Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմելէ 156 միլիոն դոլար։ Փոխանցումների այսպիսի նվազումը արձանագրվում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Նման երևույթ չի նկատվեյ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո։ Միայն բանկային համակարգով ՌԴ-ից տարեկան Հայաստան է փոխանցվում մոտ 2 մլրդ դոլար գումար։ Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում բնակչության գնողունակության նվազմանը և աղքատության խորացմանը»,- գրում է «Հայկական Ժամանակը»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031