
Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի. Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-36 համարների, Շենգավիթ վարչական շրջանի՝ Լազոյի, Կաշեգործների, Արագածի, Կողբի 1, 2-րդ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
- Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Հոկտեմբերի 1-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 09.00-ն կդադարեցվի.
- Կենտրոն վարչական շրջանի` Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների, Տիգրան Մեծի պող. 15-ից բարձր, Խորենացու փող. 28-ից բարձր, Զավարյան 1-64, Նար-Դոսի 1-30 համարների և հարակից տարածքների,
- Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրինի, Լիսինյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: