Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցները հեռանում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում։ «ժողովուրդ»–ը երեկ փորձեց լուրը ճշտել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակաւևության հետ կապերի բաժնից, որտեղից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշուտ Մարդյանը։ Ինչո՞ւ։ Զրուցեցինք նաև նրանց հետ։ 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արշակ Ուստաբաշյանն ասաց. «Ինձնից մի հարցրեք, տեղեկացեք մարզպետարանից, ես քաղծառայող եմ. պատճառն այն է, որ հոգնել եմ աշխատելուց»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։