Բաժիններ՝

Զոհրապ Եգանյանը նշանակվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշակվել Զոհրապ Եգանյանը, ով մինչեւ սեպտեմբերի սկիզբը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն եւ կառուցողական աշխատանքս հետայսու եւս կշարունակվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031