
Ադրբեջանում Սարգիս Անանյանի գլխին պարկ են հագցրել և ծեծել (տեսանյութ)

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանից վերադարձած,Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Կողբ գյուղում,քրոջ՝ Քնարիկի տանը: Սարգիսն ասել է, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել :
Նրան ծեծել են Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ղեկավարի աշխատասենյակում, Ղազախ քաղաքում,Բաքվի զինվորական հոսպիտալում: Ս. Անանյանի վկայությամբ՝ հարվածել են իր գլխին եւ ոտքերին:
Սարգիսի պատմելով առողջական խնդիրների եւ իրականության մեջ չկողմնորոշվելու պատճառով է հայտնվել Ադրբեջանում: Ներկայումս նա դեղեր է ընդունում: Հարազատները Սարգսին ֆինանսապես օգնելու համար դիմել են Նոյեմբերյանի քաղաքապետարան եւ Տավուշի մարզպետարան: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հայտնեց, որ քաղաքապետարանը, ըստ հնարավորի, ֆինանսապես կօգնի Սարգսին: Վերջինս հոգեկան խնդիրներ ունի: Սարգիս Անանյանը պարբերաբար կտրվում է իրականությունից, հալյուցինացիաներ ունենում: Կայքի թղթակցի ներկայությամբ նա 3 անգամ տեսիլք է ունեցել «զրույց է ունեցել» ադրբեջանցի գեներալի հետ: Սարգիսն ասել է, որ ադրբեջանցի զինվորականը սպառնում է տանջել իրեն: