Դատարանը մեղավոր է ճանաչել. Երևանի բնակիչը կնոջը ստիպել է խմբակային սեռական հարաբերություն ունենալ

Առաջին ատյանի դատարանը Երևանի բնակչին մեղավոր է ճանաչել ծեծի և մարդու շահագործման մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի:

Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռում դատարանը նշել է, որ դատարանը պարզել է՝ Երևանի բնակիչն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում՝ փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել:

Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում, կորզելով կնոջ համաձայնությունը՝ Զաքյան փողոցում գործող հյուրանոցում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած անձի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 դրամ: Կնոջից տեղեկանալով նմանատիպ հետագա հանդիպումներին մասնակցելու վերջինիս անհամաձայնության մասին` Երևանի բնակիչը, կնոջը շահագործելուն ուղղված հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեռական հարաբերությանը մասնակցություն ունենալու փաստը որպես արատավորող տեղեկություն տարածելու, նշված հանգամանքը շահարկելով նրան նաև մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ծեծի ենթարկելով, ենթարկել է պոռնկության շահագործման, այն է` նյութական օգուտներ ստանալու և իր անբնական կրքերին հագուրդ տալու նպատակով, պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի՝ «www.odnoklassniki.ru» և «Знакомства@mail.ru» կայքերում ծանոթացած օգտատերերի և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ:

Բացի այդ, նա ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին, անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) և հրաժարվել է ցուցմունք տալ:
Տուժող կինը, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել, որ մեկ տարի համատեղ ապրելուց հետո ամուսինը սկսել է հաճախակի այցելել ինտերնետային պոռնկագրական կայքեր և անընդհատ առաջարկություն է ուղղել իրեն` նրա ու այլ տղամարդու հետ խմբակային սեռական հարաբերություն ունենալու շուրջ: Ինքը առաջարկներին լրջորեն չի վերաբերվել, թեև մշտապես մերժել է նրան և իր բացասական կարծիքն արտահայտել նմանատիպ ինտիմ հարաբերությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, նա շարունակաբար համոզելու միջոցով փորձել է ստանալ իր համաձայնությունը:

Կարդացեք նաև

Մի օր ամուսնու առաջարկով զբոսնելու նպատակով գնացել է այգի, այնտեղ քայլելու ժամանակ ամուսինը պատմել է, որ համացանցում ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել խմբակային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ, որ տղամարդը վճարելու է դրա դիմաց: Ինքն հանկարծակիի է եկել և հրաժարվել, սակայն ամուսինն ասել է, որ դրանով առավել կամրապնդվի իրենց միջև եղած փոխադարձ սերը, միաժամանակ հավաստիացրել է, որ այն եզակի կլինի:
Նույն պահին նա մատնացույց է արել դիմացից եկող տղամարդուն` ասելով, որ նա է ինտիմ հարաբերության երրորդ մասնակիցը, միաժամանակ ձեռքը սեղմել է, խնդրել, որ լռի ու հնազանդվի: Ամուսնու հանդեպ ունեցած զգացմունքներով պայմանավորված` վստահելով նրան, տարիքով փոքր լինելով ու չգիտակցելով, թե ինչ քայլի է դիմում` հանուն փոխադարձ սիրո, գնացել է այդ քայլին:

Կինը դատարանում պատմել է, որ մոտ մեկ ամիս անց ամուսինը կրկին սկսել է համոզել իրեն այլ տղամարդու հետ նմանատիպ երկրորդ հանդիպման համար, սակայն ինքը կտրուկ հրաժարվել է: Տեսնելով, որ համոզելով չի կարողանում ստանալ իր համաձայնությունը` նա սկսել է սպառնալ, որ իր պահանջներին չենթարկվելու դեպքում բոլորին կպատմի առաջին հանդիպման մասին, ծնողներին կասի, որ նախքան ամուսնությունը կույս չի եղել: Սպառնալիքների և ծնողների մոտ վարկաբեկվելու վախի ազդեցության ներքո գնացել է երկրորդ հանդիպմանը, ապա եղել են ծառայություններ մատուցելու այլ դեպքեր: Իսկ երբ ինքը հրաժարվել է խմբակային սեռական հարաբերություններից, ամուսինը սկսել է հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին:

Տեսանյութեր

Լրահոս