Հինգերորդ հարկում կառուցված շինության ծանրությունից չորրորդ հարկի պատշգամբի հենասյուները ճկվել են
Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 21/1 շենքի 12-րդ բնակարանի (4-րդ հարկ) պատշգամբը 5-րդ հարկում (թիվ 15 բնակարան) կառուցված շինության ծանրությունից ճկվել է, կա փլուզվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 5-րդ հարկի թիվ 18 բնակարանի բնակիչը ավելացրած պատշգամբում իրականացրել է շինարարական աշխատանքներ, իսկ թիվ 15 բնակարանի (սեփականատեր Է.Մ.) պատշգամբում ճկվել է հենասյունը (40մմ տրամագծով խողովակ):
Արտակարգ իրավիճակների նախարարություն