
Փոքր համայնքի մեծ խնդիրները (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի երկաթուղային որոշ կայարանների գործունեությունը դադարեցվել է: ՀՎԵ ՓԲԸ-ն խնդրի հետ կապված ունի իր մեկնաբանությունը: Ըստ ընկերության ուղևորափոխադրումների իրականացման բաժնի պատասխանատուի, սովորաբար միջհամայնքային կայարանները կամ փոքրիկ կիսակայարանները փակվում են, եթե տվյալ հատվածներում չեն արդարացվում գնացքների կայանումները: Այսպիսի խնդիր ներկա պահին առաջացել է Հայկաձոր համայնքում: Բնակիչները զրկվել են գնացքով Գյումրի կամ Երևան մեկնելու հնարավորությունից: