Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից: Կրակոցներից տուժած Մյասնիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապաքինվում է, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն կա: Նա նշեց նաև, որ դեպքի մասին չի խոսի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մասնագիտական խմբի գնահատմամբ` հիվանդի մոտ ախտորոշվել էր վերին շնչուղիների վարակ, անգինա, որի բուժման համար նշանակվել էր դեղորայքային բուժում` տնային պայմաններում:
Մայիսի 21-ին Ծառայության տեսուչները 5 արտադրատեսակներից համապատասխան նմուշառում են կատարել և ենթարկել լաբորատոր փորձաքննության, իսկ պահեստային նմուշները կնքվել են և տրվել պահպանման տվյալ ընկերությանը:
Քիչ առաջ Արարատի մարզի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Ա. Ամարյանը պնդում է, որ որոշ մարդիկ պարբերաբար փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին. «Հայտարարություն արեցին այն մասին, որ պարոն Սարկավագը իբր թե միասեռական է, ու որպես ապացույց դրել են ինչ-որ մի էջ, կարծեմ՝ Вконтакте, որտեղ տված է՝ мужик 43, ման եմ գալիս տղամարդու: Ցանկացած մարդ կարող է դա սարքել, ցանկացած մարդու անունի հետ այդ խաղը տա»:
Երգչուհի Արեւո Գրիգորյանը, ով շատերին ծանոթ է «Հայաստանի ձայնը-2» նախագծից, դիմում է հանրության օգնությանը։ Նրա հորաքրոջ աղջկա որդին՝ 2-ամյա Դավիթը, մեր բոլորի օգնության կարիքն ունի։ Երեխան հիվանդ է գլխուղեղի քաղցկեղով, որի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ։
Օրենսդրությամբ սահմանված կարգով կայացվել է համապատասխան որոշում, ըստ որի Գեղաշեն համայնքում սահմանվել են կարանտինային սահմանափակումներ:
Հունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բնունիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ից-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան լազերային կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խոսեցին այն հիմնական հիվանդությունների մասին, որոնք առաջանում են ամռանը հանգստանալու ժամանակ:
Քաղաքացի Ալեքսանդր Ց.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր արևմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակներն օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 5-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով:
Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի:
Կոտայքի մարզի` 12:00-15:00 Ծաղկաձոր քաղաքը մասնակի, Սպորտհամալիրը, «ՎիվաՍել ՄՏՍ» բջջային օպերատորի կայանը, հարակից հանգստի գոտիները եւ հանրային բաժանորդները:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:
Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 4 շենքի Կ. Դ.-ի բնակարանում՝ խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.12-ին: Խահանոցում ծխացել է բարձ:
Իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք: Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ: Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ:
Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա,- շարունակեց նա,- Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:
Մոզին պատուհանից հանելը մի մարդու բան չէր…
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև այսօր իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում, բայց խոսել չէր կարողանում:
Հունիսի 4-ին, ժամը 00.01-ին, Երևանի Հովնաթան և Ոսկանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ամեն առավոտ ու իրիկուն տեղաշորը (անկողինը) քարշ ենք տալիս միջանցքով, որ քնենք, կամ երբ հիվանդ ենք ունենում, ամանները շխշխկալով տանում-բերում ենք: Մի սենյակում անկողինն է իրար վրա դարսած, մյուսում սեղան-աթոռն է դրած, որ կարողանանք հաց ուտել, ու որպեսզի մի քիչ հարմարություն լինի, զուգարանը հանել ենք, կուխնի ենք սարքել»:
«Բամո» ընկերությունների խումբը իր կազմում գտնվող «Բամո մետալ» ընկերության համար վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից և 2012-ին գրավ է դրել իրեն պատկանող Մարզահամերգային համալիրը: Այն բանից հետո, երբ վարկի մարումը ուշացել է, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ժ֊ամանակացույց կազմելու և ըստ դրա 10.2 միլիարդ դրամ պարտքը մարելու խնդրանքով, սակայն ֆիննախից անակնկալ տեղեկացել են, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու համար: