
Փայլակ Հայրապետյանը հույս ունի, որ Աշոտ Սուքիասյանին հենց բերեն, Տիգրան Սարգսյանին կկանչեն հարցաքննության. NEWS.am

Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը: NEWS.am-ի հետ զրույցում գործարարը համոզմունք հայտնեց, որ այս պատմության վերջը մոտենում է:
«Եթե Աշոտ Սուքիասյանին բերում են, նա պիտի լրիվ ասի, թե գումարներն ում է տվել, չնայած պարզ երեւում է, թե այդ գումարներն ուր են գնացել: Հույս ունեմ, որ Աշոտ Սուքիասյանն ամեն ինչ կասի: Բացի դրանից ինձ էլ կկանչեն Աշոտի հետ առերեսման, կհարցաքննեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: