Բաժիններ՝

Սի Ծինփինը ցանկանում է ընդլայնել ՇՀԿ-ի դերը՝ ստեղծելով Զարգացման բանկ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում հայտարարել է, որ Պեկինը կարագացնի Զարգացման բանկի ստեղծումը։

Այս մասին հաղորդում է  The Associated Press գործակալությունը։Նա նշել է, որ համաշխարհային իրավիճակի բարդացման պայմաններում ՇՀԿ անդամ պետությունները բախվում են «ավելի դժվար անվտանգության և զարգացման պատասխանատվությունների»։

Սի Ծինփինը խոստացել է առաջիկա երեք տարվա ընթացքում ՇՀԿ անդամներին տրամադրել 1,4 միլիարդ դոլարի վարկեր։ 

The Associated Press-ը նշում է, որ Զարգացման բանկի ստեղծման և վարկեր տրամադրելու վրա շեշտը դնելու միջոցով Չինաստանի ղեկավարը փորձում է ընդլայնել կազմակերպության ազդեցությունը և դերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս