Բաժիններ՝

Գուտերեշը հութիներից պահանջել է ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի հութիների կողմից ՄԱԿ-ի 11 աշխատակիցների ձերբակալությունը և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց։ Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Ես խստորեն դատապարտում եմ Եմենի հութի դե ֆակտո իշխանությունների կողմից օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի առնվազն 11 աշխատակիցների կամայական ձերբակալությունը։ Ես նաև դատապարտում եմ բռնի մուտքը Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ, ՄԱԿ-ի գույքի բռնագրավումը և Սանայում գտնվող ՄԱԿ-ի այլ կառույցներ մուտք գործելու փորձերը», – ասվում է հայտարարության մեջ։ Գուտերեշը պահանջել է ձերբակալվածների «անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։ Նա հավելել է, որ պահանջում է նաև ազատ արձակել նախորդ տարիներին ձերբակալված մյուս բոլոր աշխատակիցներին։

CNN-ը հաղորդում է, որ օգոստոսի 31-ին հութիները մտել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներ։

Լրատվամիջոցը շեշտում է, որ սա տեղի է ունեցել հութիների դեմ Իսրայելի վերջին գործողություններից հետո. Իսրայելը հայտարարել է, որ հարվածների արդյունքում սպանել է հութիների կառավարության վարչապետ Ահմեդ ալ-Ռահավիին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս