
Երգչուհի Արևո Գրիգորյանի քրոջ որդին մեր օգնության կարիքն ունի. style.news.am

Երգչուհի Արեւո Գրիգորյանը, ով շատերին ծանոթ է «Հայաստանի ձայնը-2» նախագծից, դիմում է հանրության օգնությանը։ Նրա հորաքրոջ աղջկա որդին՝ 2-ամյա Դավիթը, մեր բոլորի օգնության կարիքն ունի։ Երեխան հիվանդ է գլխուղեղի քաղցկեղով, որի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Այս մասին գրում է style.news.am-ը:
Դավիթի ծնողները նրա լույս աշխարհ գալուն սպասել են 14 տարի։ Սակայն բոլորովին վերջերս երեխայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Փոքրիկի առողջական վիճակը ծանր է: Անհապաղ վիրահատության նպատակով այժմ նա գտնվում է Մոսկվա քաղաքում: Նրա բուժման համար անհրաժեշտ է 70 000 դոլար: