Բաժիններ՝

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը ՌԴ-ից գազը ձեռք է բերել 1000 խմ-ն՝ 220 դոլար արժեքով, մինչդեռ պայմանագրով նախատեսված գազի սակագինը 189 դոլար է:

Այս փաստը «Ժողովուրդ»-ը բացահայտել էր՝ ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ առաջին եռամսյակում ՀՀ-ն ՌԴ-ից ներկրել է 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ:

«Երեկ, սակայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերքել է ՀՀ ֆինանսների նախարարության այս տվյալները` հայտարարելով, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի համար իրենց ընկերությունը վճարում է պայմանագրում ֆիքսված գինը՝ 189 դոլար, նշելով նաև, որ 2014թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրվել է 719 հազար 138 խմ գազ՝ 136 մլն 485 հազար 201 դոլար արժողությամբ:

Փաստորեն ստացվում է, որ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այլ թիվ է հրապարակում, մաքսային ծառայությունը՝ բոլորովին այլ, և այս հակասության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանում է, թե իրենք եռամսյակային տվյալները հավաքագրում են այլ մեթոդոլոգիայով, ըստ որի՝ 2014թ. առաջին եռամսյակի մաքսային վիճակագրության տվյալներով՝ ներառված են 2013թ. դեկտեմբերին և 2014թ. հունվարին ու փետրվարին փաստացի ներկրված գազի ցուցանիշները, հետևաբար եռամսյակային կտրվածքով միջինացված ցուցանիշը կազմել է 220.8 ԱՄՆ դոլար», – գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս