Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից: Կրակոցներից տուժած Մյասնիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապաքինվում է, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն կա: Նա նշեց նաև, որ դեպքի մասին չի խոսի: Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը պատահական անցորդ է եղել:

Հիշեցնենք, որ Վերնիսաժի մոտ կրակոցները հնչել էին մայիսի 17-ին. դրանց արդյունքում վիրավորվել է 5 անձ: Հարուցված քրեական գործում այժմ միակ մեղադրյալը Գոռ Առաքելյանն է. նա մեղադրվում է խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետեր, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մաս):

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս