
ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ: