
Մասնագետները համոզված են` Արսեն Խոջոյանին բենզին չեն ներարկել. «Փաստինֆո»

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գերադասել է բուժվել տնային պայմաններում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նա նշեց, որ հունիսի 2-ին Հրազդանի հիվանդանոցում Արսեն Խոջոյանին հետազոտած մասնագետներն ու Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հոսպիտալացման անհրաժեշտություն չէին գտել:
Մասնագիտական խմբի գնահատմամբ` հիվանդի մոտ ախտորոշվել էր վերին շնչուղիների վարակ, անգինա, որի բուժման համար նշանակվել էր դեղորայքային բուժում` տնային պայմաններում:
Ծաղիկ Վարդանյանը նաև հայտնեց, որ այսօր Արսենի հետ անձամբ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ վերջինս իրեն ասել է. «Դեղերն օգտագործելուց հետո առաջին օրից սկսած փոփոխություն զգում եմ, լավ եմ»:
Մանրամասներն՝ այստեղ