
1980-ական թվականներին կառուցված տան պատի վրա առաջացել են ճեղքեր

Հունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բնունիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լ. Մ.-ին պատկանող 1980-ական թվականներին կառուցված տան պատի վրա առաջացել են մոտ 3 մ բարձրությամբ և 70 սմ լայնությամբ ճեղքեր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն