ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել աղմկահարույց դիզելային վառելիքի գործով հերթական մեղադրական եզրակացությունը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր:
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին ժամը 22:00-ից բոլորին հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ լճում տեղադրված էկրանին միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
«Որ ասեմ գլուխ չունեն էդ երեխեքը, չէ՛, լավ էլ խելոք էրեխեք են: Լինելով խելոք էրեխեք՝ ապատեղեկատվությամբ են զբաղված: Մոտակա ժամանակներս, եթե մի հատ էլ այդպիսի հայտարարություն անեն, ես դիմելու եմ համպատասխան քայլերի»:
Ղազարյանի խոսքով՝ աղբյուրի բացահայտման պահանջը պետք է լինի անպայման ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Իրավաբանի համոզմամբ՝ առանձին մեխանիզմներ պետք է մտածվեն, քանի որ դա երբեք չի կիրառվել Հայաստանում, մեխանիզմ էլ չկա, իսկ այսօր հարաբերությունները, պահանջմունքները մի քիչ այլ են, ու մեխանիզմների բացակայությունը մի քիչ անիրավաչափ է դարձնում նման եղանակով լրագրողին ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը:
Ըստ դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ նրանք մեղադրվում են ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության` գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել` 03.11-ին: Այրվել է Ա. Մ.-ի (վարձակալ) բնակարանի հյուրասենյակը` գույքով (20 քմ):
N զորամասի պաշտոնատար անձ, մայորը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերի յուրացում կատարելու մեջ: Քրեական գործի նյութերի համաձայն` նա յուրացրել է սահմանամերձ զորամասին հատկացված փշալարերը:
Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց և 186 փակ մարմնի տարբերակ (յուրաքանչյուր պատասխանող բաց և փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արձագանքեք, ճանաչողներ. կողոպուտը կատարել է տեսանյութում պատկերված անձը:
Reynolds-ը, որը Ամերիկայում ծխախոտի արտադրության երկրորդ ընկերությունն է, հայտնի է Camel եւ Pall Mall սիգարետների, իսկ Lorillard-ը` Kent-ի արտադրությամբ:
Ցուցակի առաջատարը Լատվիան է, որտեղ բնակչության բնական աճի ցուցանիշը կազմել է -4,0%, իսկ միգրացիայի բացասական սալդոն` -7,1%: Երկրորդ տեղում Լիտվան է, որին հաջորդում է Կիպրոսը:
Տեսախցիկն արձանագրել է կողոպտիչների փախուստը:
Մտնելով տուն՝ կնոջը բռնացրել է իրենց տան անկողնում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչի հետ սեռական հարաբերություն ունենալիս:
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
«Բնակարանի փլուզման դիմաց մամաս ստացել է սերտիֆիկատ, փողը ծախսվեց` գնաց, եղբորս դին Մոսկվայից բերելու համար էդ գումարն էլ չհերիքեց, եղբորս դին այդպես էլ չկարողացանք բերել Մոսկվայից, հետո սերտիֆիկատով մամաս առավ էս տնակը, մամայիս մահից հետո մենք երկու քույրով ու էրեխեքով կապրինք ստեղ»:
Հուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին:
«Ճիշտ ասած, ձանձրալի հարց է,քանի որ դա ինձ այդքան էլ չի հետաքրքել, ընդհանրապես չէի ուզենա անդրադառնալ, բայց եթե հարցը տալիս եք, չեմ էլ խուսափում պատասխանելուց: Նկարները արվել են Անդրանիկ Անտոնյանի կողմից»:
Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա:
Երիտասարդ կինը ոչ մի կերպ չհամաձայնեց մի շարք, այդ թվում՝ իավապահ մարմինների միջամտությանը դիմելու առաջարկություններին, պատճառաբանելով, որ չի ուզում ծնողներին վատություն անել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հուլիսի 11-ին, ժամը 11.30-ին, Հաղթանակ թաղամասից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ժաննա Ն.-ն:
Գյուղացիների կարծիքով, երևույթի պատճառը ներկրված սերմերն են, որոնց միջոցով վարակը ներթափանցել է Հայաստան:
Մեր փոքրիկ հետաքննության ամենազավեշտալի պահը սկսվեց այն ժամանակ, երբ շուկայի ներսի աստիճաններով մի կատու սկսեց բարձրանալ…
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հուլիսի 12-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Ներսես Պ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Սարգիսն ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեծը 15 տարեկան: Ընտանիքով Քարվաճառում էին բնակվում, ինքն էլ 20 տարվա զինծառայող է եղել, աշնանն արդեն կավարտեր ծառայությունը ու գյուղ կվերադառնար»:
«168 Ժամի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Անահիտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, առողջական խնդիրներ ունի, սակայն նրան համարել են ծառայության համար պիտանի:
Պոլսահայ գաղութում լուրեր են տարածվելՍտամբուլի «Ակոս»թերթի խմբագրի հնարավոր փոփոխության մասին: Խոսակցությունները, թերևս, կապված են թերթի խմբագրի ամուսնալուծության հետ. վերջերս թերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշն ամուսնալուծվել է: Ինչպես հայտնի է՝ նրա կինը «Ակոսի» հիմնադրի՝ Հրանտ Դինքի դուստրն էր: