Բաժիններ՝

Երանի թե կախարդական փայտիկ ունենայինք…

Երբեմն օգնության ակնկալիքով «Շիրակ կենտրոն» են դիմում անելանելի վիճակում հայտնված մարդիկ, նաև իրենց մանկահասակ երեխաների հետ փողոցում հայտնված միայնակ մայրեր, որոնց կյանքի պատմությունները լսելով՝ մտածում ես, որ նրանց նման վիճակից հանելու համար անհրաժեշտ է առնվազն ունենալ կախարդական փայտիկ:

Այսօր էլ մի երիտասարդ միայնակ մայր լացակումած դիմել է  «Շիրակ կենտրոն»ի գրասենյակ, արցունքներն աչքերին երկար պատմում էր, որ իր 3 տարեկան երեխայի հետ ստիպված հեռացել է հայրական տնից ու հայտնվել է փողոցում:

Հեռացել է, քանի որ հայրն իրեն ու երեխային ամեն չնչին առիթով ծեծում է: Երիտասարդ կինը ոչ մի կերպ չհամաձայնեց  մի շարք, այդ թվում՝ իավապահ մարմինների միջամտությանը դիմելու առաջարկություններին, պատճառաբանելով, որ չի ուզում ծնողներին վատություն անել:

Բայց նաև չի ցանկանում այլևս ապրել ծնողների հետ: Անկեղծ ասած, երիտասարդ կնոջն ու մանկահասակ երեխային նման վիճակից հանելու ելքը, առնվազն մեզ համար, բավական դժվար է գտնել: իհարկե՝ հագուստ, կոշիկ, սնունդ մենք հենց այսօր տրամադրեցինք նրանց: Սակայն դրանով հաստատ չփոխվեց փողոցում հայտնված երիտասարդ կնոջ ու մանկահասակ երեխայի ճակատագիրը…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031