Բաժիններ՝

Տավուշի մարզպետ. «Ով պատկերացրել է, որ դա ինձ նման է ,ես կասեի, որ դա կարող է՝ իր հորն նկարն է»

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետարանում tesankyun.am-ը հարցազրույց է ունեցել   Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ,որի ժամանակ հարց է տրվել  նրա կադրային քաղաքականության, մարզի զարգացման ծրագրերի, սահմանամերձ գյուղերին պետական աջակցության եւ այլնի մասին:

Հարցերից մեկը վերաբերվել էր հունիսի 1-ին սահմանամերձ Կողբ գյուղում օծված «Սուրբ Հովհաննես» եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիք» նկարում առաքյալներից մեկի պատկերի եւ Հովիկ Աբովյանի դիմագծերի նմանությանը: Հ. Աբովյանը հարցի առնչությամբ ասաց.

«Ճիշտ ասած, ձանձրալի հարց է,քանի որ դա ինձ այդքան էլ չի հետաքրքել, ընդհանրապես չէի ուզենա անդրադառնալ, բայց եթե հարցը տալիս եք, չեմ էլ խուսափում պատասխանելուց: Նկարները արվել են Անդրանիկ Անտոնյանի կողմից:

Եկեղեցու օծումը հրատապ էր, օր էր նշանակված,որը պայմանավորված էր Մայր Աթոռ Էջմիածնի հետ, 9 նկարները պետք է ավարտին հասցվեին, կիսավարտ նկարներ կային, որոնց մեջ էր «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որն այդ վիճակում էլ տեղադրվել է: Իսկ թե ո՞վ ո՞ւմ է պատկերացնում այդ նկարում, ինչքան մարդ ՝ այնքան պատկերացում:

Նկարչին անձամբ հարց եմ տվել, նկարիչը պատասխանել է, որ նկարի անավարտ վիճակը կարող է դիտողներին տարբեր մարդկանց հիշեցնել, այդ նույն ձեւով ես կարող եմ ասել՝ ով պատկերացրել է, որ դա ինձ նման է, ես կասեի ,որ դա կարող է՝ իր հոր նկարն է»:

Հ. Աբովյանը հայտնեց , որ Կողբում օծված «Սուրբ Հովհաննես» եկեղեցին ադրբեջանական դիրքերից 2 կմ հեռավորության վրա է գտնվում, եկեղեցու զանգերի ղողանջները լսելի են ադրբեջանական խրամատներում, եկեղեցում արդեն մկրտվել է սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավելի քան 260 բնակիչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս