Դիվերսանտը զինվորական հագուստով էր. զոհված մայորն ընտանիքով ապրում էր Քարվաճառում. news.am
Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ մահացու վիրավորում ստացած մայոր, 42-ամյա Սարգիս Աբրահամյանը 20 տարվա զինծառայող էր, աշնանը թոշակի էր անցնելու:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ում համագյուղացին է զոհված զինծառայողը:
«Սարգիսն ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեծը 15 տարեկան: Ընտանիքով Քարվաճառում էին բնակվում, ինքն էլ 20 տարվա զինծառայող է եղել, աշնանն արդեն կավարտեր ծառայությունը ու գյուղ կվերադառնար»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ 42-ամյա մայորի հետ մեքենայում է եղել ընկերոջ կինը, որին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան եւ կարողացել են կյանքը փրկել, իսկ Սարգիսի մահը վրա է հասել վայրկյանական:
«Զինվորականի կին է եղել, միասին գյուղ են գնացել, երբ դեպքը պատահել է: Ինչքան գիտեմ, էդ ադրբեջանցին վայենի շորով է եղել, կանգնեցրել է, Սարգիսն էլ հենց կանգնել է, սկսել է կրակել»,- ավելացրեց Մհեր Մարտոյանը:
Մանրամասներն՝ այստեղ