Արարատի մարզի թվով 13 գյուղապետի մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Արարատի և վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել աղմկահարույց դիզելային վառելիքի գործով հերթական մեղադրական եզրակացությունը: Այս անգամ մեղադրանք է առաջադրվել միանգամից 13 գյուղապետերի: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի ավելի քան 2 տասնյակ գյուղերի հողօգտագործողներ դիզելային վառելիքի ու պարարտանյութերի բաշխման պետական ծրագրով ավելի քիչ գումար էին ստացել, քան նշված է եղել փաստաթղթերում: 2013-ին ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության բացահայտած չարաշահումների փաստերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն:
Մի քանի ամիս անց՝ 2013թ-ի հոկտեմբերի 1-ին, գործից անջատվել և առանձին վարույթով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մանրամասներն՝ այստեղ