Հրանտ Դինքի դուստրն ամուսնալուծվել է
Պոլսահայ գաղութում լուրեր են տարածվելՍտամբուլի «Ակոս»թերթի խմբագրի հնարավոր փոփոխության մասին: Խոսակցությունները, թերևս, կապված են թերթի խմբագրի ամուսնալուծության հետ. վերջերս թերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշն ամուսնալուծվել է: Ինչպես հայտնի է՝ նրա կինը «Ակոսի» հիմնադրի՝ Հրանտ Դինքի դուստրն էր: Լրագրող Ռոբերտ Քոփթաշը «Ակոսի» խմբագիր էր նշանակել2007 թվականին՝ Հրանտ Դինքի մահվանից հետո, իսկ 2011թ. ամուսնացել էր Դինքի դստեր՝ Դելալ (Դելալուա) Դինքի հետ: ՀայկականՍուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած նրանց պսակադրությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, հայ և թուրք նշանավոր գործիչներ: Դինքի այրին բանաստեղծություն էր ձոնել նորապսակներին, որն ընթերցվել էր հարսանեկան արարողության ժամանակ:
Խմբագրի հնարավոր փոփոխության մասին լուրերը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց Ռոբերտ Քոփթաշի հետ, որն ասաց, թե իրեն ծանոթ չեն նման լուրերը՝ հիշեցնելով, որ ինքը թերթի խմբագիր է նշանակվել մինչև իր ամուսնությունը: Իսկ իր ամուսնալուծության մասին Ռոբերտ Քոփթաշը նախընտրեց չխոսել:
«Ակոս» երկլեզու շաբաթաթերթը հիմնվել է 1996թ.՝ լրագրող ՀրանտԴինքիև նրա համախոհների կողմից: Այն հայկական հարցն ու Ցեղասպանության ճանաչումը քննարկող Թուրքիայի ամենահամարձակ հայկական հարթակն է, որտեղ տպագրված Դինքի հոդվածներն էլ դարձել են նրա սպանության պատճառը: Հրանտ Դինքի մահից հետո «Ակոսի» տնօրինության գործն անցել էր Դինքի ընտանիքին, որի որոշմամբ էլ նշանակվել էր խմբագիրը: