Camel և Kent ծխախոտների արտադրության ընկերությունները միավորվում են

Ծխախոտի արտադրության ամերիկյան խոշոր երկու ընկերությունները` Reynolds-ն ու Lorillard-ը միավորվում են: Bloomberg գործակալության փոխանցմամբ` մի քանի ամիս շարունակվող բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, եւ առաջիկայում գործարքը տեղի կունենա:

Reynolds-ը, որը Ամերիկայում ծխախոտի արտադրության երկրորդ ընկերությունն է, հայտնի է Camel եւ Pall Mall սիգարետների, իսկ Lorillard-ը` Kent-ի արտադրությամբ:
Bloomberg-ի փոխանցմամբ` միավորման պատճառը ԱՄՆ-ում ծխախոտի պահանջարկի նվազումն է: Այս տարվա առաջիկա եռամսյակում այն նվազել է 2,9%-ով:

Տեսանյութեր

Լրահոս