Բաժիններ՝

«Պոլերը փտում են, կռիշը` կաթում … չգիտեմ ի՞նչ պիտի լինի». (լուսանկարներ)

asparez.am-ը գրում է.  Գյումրիում Սավոյան փողոցը նման է դատարկված գյուղի` ներքաղաքային տրանսպորտ այստեղ չի մտնում, 30 րոպեում հազիվ հեռվից կարող են նշմարվել 1-2 մարդ, փոխարենն այստեղ կարող ես հեշտությամբ գտնել ու տեսնել փոշոտ, նեղլիկ գյուղական ճամփեք, ավերակ, քարուքանդ փողոցներ:

«Հեռու է, ստեղից ահագին հեռու է մեր տունը, մարդ իրկունները կվախենա դուրս գա, դար ու փոսերը շատ են, շները` լիքը»,-նկարագրելով Գյումրու ծայրամասային թաղը` ասում է Անահիտ Գաբրիելյանն ու, արեւի կիզիչ ճառագայթներից փորձելով պաշտպանվել, շտապում է: Սեփական տներով ու տարատեսակ ժամանակավոր տնակներով շրջապատված հերթական նեղլիկ ու փոշոտ փողոցներից մեկն էլ մեզ հասցնում է Անահիտենց տուն, ավելի ճիշտ՝ խունացած տնակ:

anapahov-1-1

Մութ ու խոնավ սենյակի բազմոցին քնել է Անահիտի քրոջ 3-ամյա որդին: Երեխայի մայրը Անահիտի որդու հետ գնացել է դաշտ` աշխատելու:

«Տղաս 16 տարեկան է, 8-րդ դասարանն ավարտեց ու սկսեց էստեղ-էնտեղ աշխատել, ինձ չի թողնում աշխատել, նա է գնում քրոջս հետ դաշտերը, ես մնում եմ երեխաների հետ»,-ասում է Անահիտը:

Սավոյան փողոցի 224/290 ա տնակում Անահիտն ու իր քույրը բնակվում են 4 երեխաների հետ: Տնակի բնակիչներն ամեն ամիս պետությունից ստանում են 45.000 դրամ ընտանեկան նպաստ, երկու քույրերը հիմնական աշխատանք Գյումրիում չեն գտնում, իսկ սեզոնային աշխատանքի դիմաց ստացած վարձատրությամբ էլ հազիվհազ փակում են խանութի պարտքերը: Մթերային խանութի հերթական պարտքը Անահիտը պատրաստվում է փակել քրոջ եւ որդու բերած գումարով:

Նրանք տնակում էլեկտրաէներգիա հաճախ են օգտագործում. հոսանքի օգնությամբ են պատրաստում կերակուր, իսկ հոսանքի` հաջորդ ամսվանից մոտ 4 դրամ թանկացումը այստեղ, ինչպես նաեւ շատ ընտանիքներում, ավելորդ խնդիրներ է ստեղծելու: «Գիտեմ, որ չենք էլ կարողանա տալ էդ ավելցած վարձը»,- հավաստիացնում է Անահիտը:

Տնակային այս անհարմարավետ պայմաններում Անահիտն ու իր երեխաներն արդեն ապրում են տասը տարի: Տնակային անտանելի պայմաններում մեծացած Անահիտի քրոջ դուստրը` 10-ամյա Սուսաննան երազում է բնակարան` հարմարվետ ու լուսավոր սենյակներով, որտեղ անձրեւի կաթոցներ չեն լինի այլեւս, ինքն էլ կունենա իր սիրելի տան անկյունը:

anapahov-4

Մինչ երկրաշարժը Գաբրիելյանների ընտանիքն ապրել է Գյումրու Անտառավան թաղամասում, երկրաշարժի հետեւանքով բնակարան են կորցրել:

«Բնակարանի փլուզման դիմաց մամաս ստացել է սերտիֆիկատ, փողը ծախսվեց` գնաց, եղբորս դին Մոսկվայից բերելու համար էդ գումարն էլ չհերիքեց, եղբորս դին այդպես էլ չկարողացանք բերել Մոսկվայից, հետո սերտիֆիկատով մամաս առավ էս տնակը, մամայիս մահից հետո մենք երկու քույրով ու էրեխեքով կապրինք ստեղ»,-պատմում է Անահիտը:

Ինչպես ասում է Անահիտը, քաղաքապետարանից տնակ է խնդրել՝ իր 2 երեխաների հետ առանձին բնակվելու համար, սակայն անպատասխան է մնացել: Քաղաքապետարանը, Անահիտի խոսքով, իրենց ներկայում աջակցում է սննդօգնությամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս