Բաժիններ՝

Լոլիկի դաշտերը դատապարտված են

alttv.am-ը գրում է. Սարդարապատցիները ցրտահարությունից հետո փորձեցին բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ ընտանիքի գոյությունը պաշտպանել, բայց արի ու տես վիճակներն ավելի ծանրացավ հատկապես լոլիկի և սմբուկի մշակությամբ զբաղվողների մոտ:

Ներդրումներ կատարեցին, վարեցին, սածիլեցին, քախհանեցին, պարարտացրին, ջրեցին և մեկ շաբաթից պետք է բերքահավաք կազմակերպեին:

Բոլորի համար անակնկալ բույսերի ցողունին կից սկսեցին աճել անհայտ ծագումով բույսեր: Գյուղացիները սկզբում կարծեցին մոլախոտի նոր տեսակ կլինի և սկսեցին հեռացնել, սակայն, քախհանին զուգահեռ, անհայտ բույսն ավելի ինտենսիվ սկսեց տարածվել և մշակաբույսը սկսեց խեղճանալով չորանալ:

Սարդարապատցիները փորձեցին բուժանյութերով ազատվել չարիքից, սակայն ապարդյուն:

Դրանից հետո համապատասխան մասնագետներ հրավիրեց գյուղատնտեսության նախարարությունից: Մասնագետները եկան, տեսան, զարմացան և եզրակացության հանգեցին, որ սա անբուժելի հիվանդություն է, ինչպես մարդկանց մոտ ռակը:

Բանն այն է, որ անհայտ բույսը ծնվում է լոլիկի արմատից և, խլելով հողից ստացվող սննդարար նյութերը, բույսին դատապարտում է մահվան: Գյուղացիները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են ազատվել մուտանտից, չի ստացվել և այսօր կանգնել են փաստի առաջ:

Գյուղացիների կարծիքով, երևույթի պատճառը ներկրված սերմերն են, որոնց միջոցով վարակը ներթափանցել է Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031