Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է դիտելու ֆուտբոլի եզրափակիչ խաղը Կարապի լճի հարևանությամբ

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին ժամը 22:00-ից բոլորին հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ լճում տեղադրված էկրանին միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանը և միջոցառման աջակից հովանավորները հոգացել են, որ լճի հարակից տարածքը երեկոյան վերածվի ինքնատիպ փոքրիկ Բրազիլիայի:

«Բրազիլական երաժշտությանը, գույներին ու տրամադրությանը կավելանան նաև հաճելի անակնկալները, իսկ թե ինչպիսի՝ կիմանաք, եթե երեկոյան այցելեք կարապի լճի հարակից տարածք: Երեկոյան ժամը 22:00-ից այցելեք Կարապի լճի հարակից տարածք և իսկական տոն դարձրեք ֆուտբոլային երեկոն Ձեր և ձեր ընտանիքի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031