Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին, մարվել` 09.35-ին: Այրվել են փայտակոճեր (մոտ 100 քմ):
Հրշեջ-փրկարարները կիրճից դուրս են բերել Մ. Ք.-ի (ծնվ. 1956 թ.) դին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Աստված երբեմն մեզ ազատում է այն բաներից, որոնք մենք շատ ցանկանում ենք: Պարտադիր չէ, որ Աստված մեզ տա, ունենանք այն, ինչը շատ ենք ուզում: Մենք երբեք չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հասնենք մեր երազանքին: Իմ կյանքում պատահական ոչինչ չի եղել: Ես միշտ ընկերներիս ասում եմ, որ Աստված միշտ ինձ հետ է ու երբեք անելանելի վիճակում չի թողնում:
Լուրջ բանկերը, որոնք վարկային քաղաքականություն են վարում, բոլորին վարկ չեն տրամադրում: Երբ տեսնում են, որ մարդը վարկունակություն չունի, կամ վարկային պատմությունը հարուստ չէ, չեն տալիս, որպեսզի այդ մարդը չծանրաբեռնվի վարկերով: Բայց կան վարկային կազմակերպություններ՝ «Արեգակ», «Ֆինկա», «Սեյֆ Ինտերնեյշնլ», որոնք հաճախորդ են պահպանում և այդ մարդկանց գցում են իրենց ճանկը: Համենայնդեպս, վարկ վերցնողը պետք է նախապես մտածի, որ վերջում ինքն է մարելու այն:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ:
Շամուտ գյուղում Կառավարության աջակցությամբ ծրագրեր չեն իրականացվում, որովհետև գյուղում հարկերի հավաքագրման պահանջվող ցուցանիշները չեն կարողանում ապահովել:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 09.05-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Հովհաննես Չ.-ն:
Ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկում այրվում է բնակարան:
Գաղտնիք չէ, որ ամռան շրջանում անտառը շատ ընտանիքների համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց։
Օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գևորգ Ա.-ին:
Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Միշա Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է իրենց պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Գետում ճահճաճած տարածքներում, հատկապես երեկոյան եւ գիշերը, գորտերի կըռկռոցն է լսվում, նաեւ՝ կատուների գզվռտոցը. «Հիմիկվա կատուներն էլ շներից բեթար են, հնենց են վրեդ հարձակվում՝ մոլորվում ես: Հլա շանը փետով, քարով վախացնում ես, սրանց էդ էլ հախ չի լինում:
Օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, 1966 թ. ծնված Գևորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենայի:
Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:
Օգոստոսի 2-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Սեւան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մխչյան N 1 եւ N 2 պոմպակայանների վթարային հատվածների նորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով, օգոստոսի 4-ից օգոստոսի 6-ը կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը:
«Մահակներ էին թափահարում, հրում Գեղամ Խաչատրյանին, հրմշտոց, անհասկանալի իրավիճակ, գրպանից հանում էին պայթուցիկներ, բղավոցներ, գոռոցներ, ծեծում էին ոստիկաններին, դիմադրություն ցույց տալիս վերջիններիս»,- ասել է Վ.Օսիպյանը:
Ոստիկանները նույն օրը, ժամը 19.40-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Նինա Ղ.-ին: Վերջինս խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր:
Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի դեպքերը խուճապային տրամադրություն են ստեղծել նաև Սյունիքում: Մասնավորապես այսօր առավոտվանից Գորիսի շրջանում համատարած լուրեր են շրջանառվում, որ շրջանի Խնածախ համայնքում երեք ադրբեջանցի է հայտնվել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի հետ կապված` ս. թ օգոստոսի 3-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակության պայմաններին:
«Մենք Արտաքին գործերի նախարարություն, որպես այդպիսին, չունենք: ԱԳՆ-ի լռությունը հանցագործություն է երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- ասում է Դ. Սանասարյանը
«Որ բերեն, մենք էլ կունենանք դրանցից, իսկ ավելի պարզ՝ որ բերեն / ի նկատի ունի մարտական կործանիչները՝Ք. Մ/ լավ կլինի, մենք էլ կունենաք դրանցից»: