Բաժիններ՝

Մայրը 6 ամսական երեխային հանձնել է աշխատանքային շահագործման, իսկ եկամուտը՝ կիսվել

37-ամյա մայրն իր 6 ամսական երեխային «հանձնել է» աշխատանքային շահագործման՝ մուրացկանության: «Փաստինֆո»-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ այս արտառոց դեպքի վերաբերյալ. պարզվում է, որ ոչ թե մայրն անձամբ իր հետ է մանկահասակ երեխային տարել մուրացկանության, այլ նրան տվել է մուրացկանությամբ զբաղվող մի կնոջ՝ Լուսիկին, որպեսզի նա հետը տանի եւ երեխային օգտագործելով՝ ավելի շատ փող մուրա, իսկ եկամուտն էլ կիսի իր հետ…։

Ըստ գործի նյութերի՝ «հոգատար» մայրը համաձայնել է մանկահասակ երեխային մուրացկանության տանելու՝ մուրացկանությամբ զբաղվող Լուսիկի առաջարկին, ով գիտակցում էր, որ մանկահասակ երեխային մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով հնարավոր կլինի առավել գումար «վաստակել»:

«Բիզնեսնախագծի» հեղինակներին բացարձակապես չէր հետաքրքրում վեցամսյա երեխայի շահագործմամբ նրա առողջությանն ու բարոյականությանը վնաս պատճառելու անխուսափելիության հանգամանքը:

«Սեփականատիրոջ» իրավունքով, տնօրինելով ու օգտագործելով իրենց կասկածելի լիազորությունները՝ նրանք 2011 թվականի սեպտեմբերին ծնված փոքրիկին 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:

Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս