Բաժիններ՝

Հրդեհ` Սարյան փողոցում (լրացված)

Օգոստոսի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մ.Սարյանի անվան տուն-թանգարանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն և երեք մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ.Սարյանի անվան տուն-թանգարանի մոտակա երկհարկանի տան երկրորդ հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել` 22.10-ին:  Այրվել են Ռ. Ս.-ին պատկանող թիվ 3 տան ննջասենյակն ամբողջությամբ (15 քմ), խոհանոցի (6 քմ) և մյուս ննջասենյակի գույքը` մասամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս