Բաժիններ՝

Խնածախում ադրբեջանցիներ չեն հայտնվել. գյուղապետը հերքում է

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի դեպքերը խուճապային տրամադրություն են ստեղծել նաև Սյունիքում: Մասնավորապես այսօր առավոտվանից Գորիսի շրջանում համատարած լուրեր են շրջանառվում, որ շրջանի Խնածախ համայնքում երեք ադրբեջանցի է հայտնվել: Լուրը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց Խնածախի համայնքապետ Կարո Թավադյանի հետ, ով ասաց. «Առավոտվանից չեն դադարում հեռախոսազանգերն այս լուրը ճշտելու համար: Մեր համայնքում նման բան չի եղել: Մենք էլ ենք լսել, նախ մեր համայնքում հայտնվելու մասին ենք լսել, այնուհետև, որ նրանք իբրև բռնվել են Տեղ գյուղում, ոմանք ասում են Լաչինում, ոմանք՝ Քաշաթաղում: Ես միայն մեր համայնքի մասին կարող եմ ասել, որ նման բան չկա: Իսկ թե ինչով է պայմանավորված այս լուրը մեր գյուղի հետ կապելը, չեմ կարող ասել»:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս