
Եղանակը՝ հանրապետությունում. Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 2-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 3-6-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
3-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վրկ:
Երևանի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 41.30C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.70C (1982թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն