Բաժիններ՝

Տրակտորը շարժվել է կայանված տեղից և մեծ անիվը հարվածել է վարորդի կրծքավանդակին

Օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Միշա Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է իրենց պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ծաղկաշատ գյուղի հանդամասում իր անձնական օգտագործման «Բելոռուս» տրակտորով խոտ հնձելու ժամանակ անսարքություն նկատելով` առանց շարժիչն անջատելու իջել է այն վերացնելու, սակայն տրակտորը շարժվել է կայանված տեղից և մեծ անիվը հարվածել է վարորդի կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031