
Մի քանի օրով կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը

«Սեւան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մխչյան N 1 եւ N 2 պոմպակայանների վթարային հատվածների նորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով, օգոստոսի 4-ից օգոստոսի 6-ը կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը:
Մասնակիորեն կջրազրկվեն «Ազատ» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները, ամբողջությամբ` «Արտաշատ» եւ «Վեդի» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները:
Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք ջրօգտագործողների ներողամտությունը եւ հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարա-վերականգնողական աշխատանքների ավարտից հետո: