Բաժիններ՝

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 6 դեպքից բացահայտվել է 4-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 4, յուրացման՝ 2, ապօրինի ծառահատման՝ 2 և խուլիգանության 1 դեպքերը բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 ՀՀ Ոստիկանություն                                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս