Օսիպյանը Շանթ Հարությունյանի մոտ որոշակի ագրեսիվություն է նկատել. «Փաստինֆո»

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի օրը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առանձնացել է երթի կազմակերպիչ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ ու նրանից փորձել տեղեկանալ երթի մասնակիցների հետագա գործողությունների ու երթուղու մասին, սակայն Շ.Հարությունյանը «հստակ պատասխան չէր տալիս»: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր դատարանում հայտնել է որպես գործով տուժող Վալերի Օսիպյանը:

Ըստ նրա՝ ինքը տեղեկացրել է Շ.Հարությունյանին, որ «Հավաքների մասին» օրենքի համաձայն՝ երթը չի կարող իրականացվել ՀՀ նախագահի նստավայրի մայթին, այլ՝ դրա դիմացի մայթին: Սակայն, ըստ Վ.Օսիպյանի՝ ինքը հավատացել է Շ.Հարությունյանի հավաստիացումներին, որ ավելորդ բաներ չեն լինի: Ինչպես նշեց Շանթ Հարությունյանը, ինքն էլ հավատացել է Վալերի Օսիպյանին. Երևանի փոխոստիկանապետը հավաստիացրել է, որ պրովոկացիներ իրենք թույլ չեն տա:

Ի պատասխան հարցերի՝ Վ.Օսիպյանը հայտնել է, որ երթն ի սկզբանե «ոնց որ թե խաղաղ էր», սակայն ավելի ուշ՝ լրագրողների հետ Շանթ Հարությունյանի զրույցի ընթացքում, Վ.Օսիպյանը Շ.Հարությունյանի մոտ որոշակի ագրեսիվություն է նկատել. Շ.Հարությունյանը, մասնավորապես, խոսում էր հեղափոխության մասին:

Վ.Օսիպյանը փորձել է պարզաբանումներ ստանալ, հորդորել դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն նա շարունակում էր դրանք:

«Մահակներ էին թափահարում, հրում Գեղամ Խաչատրյանին, հրմշտոց, անհասկանալի իրավիճակ, գրպանից հանում էին պայթուցիկներ, բղավոցներ, գոռոցներ, ծեծում էին ոստիկաններին, դիմադրություն ցույց տալիս վերջիններիս»,- ասել է Վ.Օսիպյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս