Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվեցին նաեւ ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել «Նաիրի» հյուրանոցի բնակիչ (հատկացված է փախստականների բնակության համար) Գ. Հ.-ն (ծնվ. 1953թ.):
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝:
«Ի՞նչ է, կարո՞ղ է մենք ենք ստիպում: Էնպիսի մի հատ դարբնոց է դարձել, որ այստեղից գնում են ավելի բարձր պաշտոնների, ավելի շատ վարձատրվող: Այնպես որ՝ որեւէ խնդիր չկա: Ճիշտն ասած, տարբեր տեսակի խոսակցություններ կան հիմա, բայց մի հավատացեք դրանց: Չեն ուզում աշխատել՝ դուրս են գալիս ու ստացվում է, որ քաղաքապետը մեղավոր է»:
Ուաշինկթընի մէջ քրիստոնէական համաժողովին մասնակցող Միջին Արեւելքի Մարոնի, Հայ, Ասորի, Յոյն Կաթոլիկ եւ Ասորի Կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերը, Սպիտակ Տան մէջ, շուրջ ժամ մը տեւող հանդիպում ունեցան Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Օպամային հետ: Հանդիպումին ներկայ էին, նախագահի ապահովական հարցերու խորհրդականը, ինչպէս նաեւ այլ խորհրդականներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, սպանության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ: Դատարանում հարցաքննվում էր գործով դատավտոտեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետներից մեկը: Տուժող Արթուր Հակոբյանը վրդովվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված գազի բալոնի վերաբերյալ հարցը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները արդեն մի քանի ժամ է, ինչ Լոռու մարզպետարանի շենքի դիմաց սպասում են էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին, ով երեկ աշխատակիցների հետ հեռախոսազրույցում առաջարկել էր կտրուկ քայլերի չդիմել ու խոստացել էր այսօր ժամը 13-14:00-ն ընկած ժամանակահատվածում գալ Վանաձոր ու տեղում զրուցել աշխատակիցների հետ:
Վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել: Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ` բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի՝ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող բենզալցակայանի սյանը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: Նշենք նաև, որ պաշտպանական կողմը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, «Հունդաի» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Անահիտ Ե.-ին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Վզեի կողմից Արփինե Հ.-ի նկատմամբ շորթում կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հասել է գրեթե մինիմումի, մի քանի կրակոցներ են լինում օրվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում այդ կրակոցների թիվը հասնում է մոտ 30-40-ի շեմին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մենք այսօր լայն պայքար ենք մղում հասարակության հետ, հասարակության մեջ և բանակում արատավոր փողոցային բարքերի դեմ և, անկասկած, այն զորամասերում, որտեղ կան թերություններ, այդ զորամասերի ղեկավարները մեզանից և ուղղություն են ստանում, և իրենց համապատասխան արժանի պատիժն են ստանում: Ես երեկ իմ խոսքի մեջ ասացի, որ պատժվելու են շատ-շատ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ մթնոլորտի համար:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը:
Սեպտեմբերի 12-ին-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ.ի ժամը 17.00-ին Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
ԱԺ պատգամաավոր Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել, թե ում վարույթում է գտնվում մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը։
«Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։
ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Նրա բացակայությունն, ըստ թերթի՝ ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ։
Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի ընկերներն ու համադասարանցիները պատրաստվում են բողոքի երթ անցկացնել Երեւանի կենտրոնում: