Բաժիններ՝

Հերթական բացահայտումը. Անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ և ճանապարհին անհետացել է

Խնդիրը կայանում է նրանում, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ.ի ժամը 17.00-ին Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Դիտորդական խմբի համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող Դիտորդական խմբից տեղեկացվեց, որ տվյալ անուն-ազգանունով անձ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ չի ընդունվել:

Այս ամենը Դիտորդկան խմբի համար տարօրինակ և կասկածելի լինելով Դիտորդական խումբը փորձեց պաշտոնական պարզաբանումներ պահանջել երկու պատասխանատու գերատեսչություններից (ՀՀ ոստիկանությունից և ՀՀ Արդարադատության նախարարությունից):

1. ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014թ. թիվ 2/2-1-2003 գրության 11-րդ կետով տրվել էր մեկնաբանություն որ Հ. Հարթենյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

2. ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից 08.09.2014թ. թիվ Ե 40/3-2631 գրությամբ ստացվել է մեկնաբանություն Դիտորդական խմբի ընթացիկ գրությանը, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում:

Արդյունքում` անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ և ճանապարհին անհետացել է: Կարծում ենք, որ ոստիկանությունը կուսումնասիրի ներկայացված փաստերը և հասարակությանը կտա պարզաբանում տվյալ դեպքի կապակցությամբ:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս